Կարևոր իրադարձություններ

Կառա Դելևինը՝ իր ինքնասպանության մասին

14 Հոկտեմբեր, 2015 20:27
Կառա Դելևինը՝ իր ինքնասպանության մասին

Հայտնի մոդել Կառա Դելևինը «Women In The World» կոնֆերանսի ժամանակ ասել է, որ քիչ է մնացել՝ ինքնասպան լինի պատանեկության տարիներին: Այս մասին հաղորդում է starslife.ru-ն:

«Կարծում եմ՝ ինձնից չափազանց շատ բան էի ուզում, երբ դպրոցում էի սովորում: Ես իմ հանդեպ պահանջների հարցում այնքան հեռու գնացի, որ չնկատեցի՝ ինչպես ճեղք առաջացավ հոգումս, և ցանկացա հաշիվներս մաքրել կյանքի հետ: Իմ մենակությունը ճնշում էր ինձ, ես ոչինչ չէի ուզում, և մահը թվում էր միակ ելքը:

Ես հասկանում էի, որ հրաշալի ընտանիք, ընկերներ ունեմ, բայց ինձ համար նրանք դադարեցին նշանակություն ունենալ»,- պատմել է Կառան: Մարդը, որը Դելևինին «բարձրացրել է հատակից» և նրան ստիպել է աշխարհին այլ աչքերով նայել, Քեյթ Մոսն է եղել:

«Քեյթն ինձ խորհուրդ տվեց կարճատև դադար տալ, գտնել հետաքրքիր մարդկանց, որոնց հետ ես կարող էի մոռանալ նրա մասին, ինչը կուլ էր տալիս ինձ: Նա բառացիորեն ինձ բարձրացրեց հատակից: Եվ ես գտա այդպիսի մարդկանց: Նրանք ինձ համար աջակցություն դարձան: Հիմա ես կարող եմ օգնել նրանց, ովքեր հայտնվել են նույնպիսի իրավիճակում»,- ասել է Կառան:

 

Լրահոս

Դիտել ավելին