Կարևոր իրադարձություններ

Հրանտ Դինքի սպանության գործով 9 ոստիկան է ձերբակալվել

07 Հոկտեմբեր, 2015 11:14
Հրանտ Դինքի սպանության գործով 9 ոստիկան է ձերբակալվել

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով 9 ոստիկան է ձերբակալվել։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, ձերբակալվածների թվում է Ստամբուլի հետախուզության նախկին պետ Ահմեթ Իլհան Գյուլերը։ 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության վարչության դատախազ Գյոքալփ Քյուքչուի կողմից շարունակվող քննության ընթացքում նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Նրանք մեղադրվում են «կանխամտածված սպանությանն օժանդակելու, պաշտոնական փաստաթղթերը կեղծելու, դրանք ոչնչացնելու կամ թաքցնելու» մեղադրանքներով։

 

Լրահոս

Դիտել ավելին