Կարևոր իրադարձություններ

Արա Աբրահամյանը առաջնորդվում է «Կրկին փորձիր» սկզբունքով

14 Հոկտեմբեր, 2015 17:47
Արա Աբրահամյանը առաջնորդվում է «Կրկին փորձիր» սկզբունքով

Այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում  Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին:

Քաղաքագետ Արմեն Բադալյանը բնական է համարում, որ Արա Աբրահամյանը ցանկություն ունի  ստեղծել կուսակցություն կամ համագործակցել կուսակցություններից մեկի հետ և ապագա խորհրդարանում ունենալ բավական մեծ ազդեցություն ունեցող խմբկացություն:

 «Բայց , հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրությունների ինտիտուտն այլևս չի աշխատում, այդ իսկ պատճառով, մի փոքր դժվար է ասել, թե նա ինչպես է պատրաստվում մեծ խմբակցություն ունենալ»,-Shabat.am-ին ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, Հայաստանի խորհրդարանը ձևավորվելու է մի քանի ճանապարհով. «Մեկը դա ֆինանսավարչական ճանապարհն է, այսինքն երբ փող ես բաժանում, ձայն ես ստանում և հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունն է դրա, այսպես ասած, մասնագետը, երկրորդ՝ փոքր կուսակցություններից մի մասը, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում գնացել էին  Բաղրամյան 26 և, ամենայն հավանականությամբ, կկարողանան քաղաքական առևտրի արդյունքում տեղեր ստանալ ապագա խորհրդարանում և երրորդ ճանապարհը Ռուսաստանի միջոցով խորհրդարանում տեղեր ստանալն է»:

Քաղաքագետի խոսքով, սակայն, Հայաստանում այլևս չի աշխատելու ստեղծել կուսակցություն և դրա միջոցով փորձել գալ իշխանության տարբերակը:

Արմեն Բադալյանի կարծիքով, դեռ չենք կարող ասել, թե հավակնում է արդյոք Արա Աբրահամյանը դառնալ մեր նոր փրկիչը և թե ում ու ինչի համար է պետք նրա կուսակցությունն ու առհասարակ դերը Հայաստանի քաղաքական դաշտում:

«Մեկ անգամ արդեն Արա Աբրահամյանը փորձել է Հայաստանի խորհրդարանում տեղ զբաղեցնել: Հիշեցնեմ, որ 2003թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա փորձում էր այստեղ ինչ-որ տեղեր զբաղեցնել, այն ժամանակ նրա փորձը հաջողություն չունեցավ, հիմա նա առաջնորդվում է «Կրկին փորձիր» սկզբունքով»,-ասաց քաղաքագետը:

Հարցին, դե կրկին ֆիասկո կապրի՞ Արա Աբրահամյանի նախաձեռնությունը, քաղաքագետը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչ կուսակցություն կստեղծի նրա, նրա կուսակցությանը Ռուսաստանում ինչպես կվերաբերվեն և  հազար ու մի հարցեր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին