Կարևոր իրադարձություններ

Քլո Քարդաշյանի նախկինա ամուսնուն հայտնաբերել են անգիտակից վիճակում

14 Հոկտեմբեր, 2015 14:44
Քլո Քարդաշյանի նախկինա ամուսնուն հայտնաբերել են անգիտակից վիճակում

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ բասկետբոլիստ Լամար Օդոմը, հիվանդանոցում է՝ հավանաբար, ծանր վիճակում: Օդոմը հայտնաբերվել է անգիտակից վիճակում Նևադա նահանգի հասարակաց տներից մեկում: Դեռևս պարզված չէ, թե ինչ է պատահել նրա հետ:

Մինչ այդ Լամարը մի քանի օր անցկացրել է Լաս Վեգասից ոչ հեռու գտնվող Քրիստալ քաղաքի Bunny Love Ranch հյուրանոցում: Ռեստորանի տերն ասել է. «Մենք նրան վերցրել ենք Վեգասի նրա տնից և նա հիանալի ժամանակ էր անցկացնում աղջիկների հետ: Չեմ կարծում, որ նա թմրանյութ է ընդունել. ամեն գիշեր նա քնում էր, իսկ առավոտյան արթնանում էր լավ տրամադրությամբ: Միսյն կիրակի նրան զանգեցին, և նա ինչ-որ բանից տխրել էր: Դա չհաշված՝ ամեն ինչ կարգին էր:»:

Օդոմը երեքշաբթի գիշերն անցկացրել է աղջիկներից մեկի հետ, որը գնացել է առավոտյան ժամը 6-ին: Այդ ժամանակ բասկետբոլիստը դեռ գիտակից է եղել: Երեքշաբթի մոտ ժամը 3-ին 2 ուրիշ աղջիկներ Լամարին արդեն անգիտակից են գտել:

 

Ламар Одом

Ламар Одом и Хлое Кардашьян

Մամուլին հաջողվել է պարզել, որ այդ հաստատությունում եղած ժամանակ սպորտսմենը վիագրա է ընդունել: Իսկ արգելված դեղամիջոցներ, ԶԼՄ-ների տեղեկություններով, նրա համարում չեն հայտնաբերվել:

Հիմա Օդոմը Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում է: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա շնչում է թոքերի արհեստական օդափոխանակության սարքի օգնությամբ, գիտակցության չի եկել:

Ламар Одом и Хлое Кардашьян

Քարդաշյան ընտանիքին մոտ աղբյուրը պատմել է, որ Քլոեն և նրա մտերիմները «այնքան էլ զարմացած չեն», բայց «դա տխուր են համարում»:

Քարդաշյանը և Օդոմը 4 տարվա ամուսնությունից հետո պաշտոնապես ամուսնալուծվել են 2013 թ. դեկտեմբերին:

Բաժանության պատճառներ են նշվել Օդոմի դավաճանություններն ու թմրակախվածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին