Կարևոր իրադարձություններ

Անզիջում ու խիստ պայքար` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեմ (լուսանկարներ)

14 Հոկտեմբեր, 2015 14:37
Անզիջում ու խիստ պայքար` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեմ (լուսանկարներ)

Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող խիստ վերահսկողության արդյունքում զգալիորեն կրճատվել են չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը: Այդուհանդերձ, երևույթը դեռ առկա է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արատավոր այս երևույթի դեմ պայքարը շարունակական է լինելու և կրելու է խիստ ու հետևողական բնույթ: Նպատակը մայրաքաղաքում կարգ ու կանոն հաստատելն ու արատավոր այս երևույթից մեկընդմիշտ ձերբազատվելն է: Իսկ մինչ այդ՝ բոլոր իրավախախտների նկատմամբ կշարունակվի կիրառվել օրենքով սահմանված վարչարարություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին