Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մի շարք աֆրիկյան երկրների հետ փաստաթղթեր ստորագրեց

14 Հոկտեմբեր, 2015 10:49
Հայաստանը մի շարք աֆրիկյան երկրների հետ փաստաթղթեր ստորագրեց

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աֆրիկյան վեց երկրների արտգործնախարարների հետ ստորագրեց հարաբերությունների զարգացմանը միտված յոթ փաստաթուղթ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Սենեգալի Հանրապետության հետ ստորագրվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման մասին փոխըմբռնման հուշագիր:
 
Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև ստորագրվեց արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։
 
Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության կառավարության միջև ստորագրվեց մշակութային համագործակցության մասին հուշագիր, նաև հուշագիր արտաքին գործերի նախարարությունների համագործակցության մասին:
 
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կոմորյան կղզիների միության Հանրապետության արտաքին գործերի, համագործակցության հարցերով նախարարության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
 
Համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև Հայաստանի ԱԳՆ և Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրման հարցերով նախարարության միջև։
 
Հայաստանի արտգործնախարարության և Կոտ դ’Իվուարի արտաքին գործերի նախարարության միջև ստորագրվեց երկկողմ քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին