Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Գայի պողոտայի և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 53-ամյա Գրիգոր Ջելադյանի վարած Mercedes մակնիշի 99 OQ 929 համարանիշի և 44-ամյա Վահե Կարապետյանի վարած Nissan մակնիշի 21 SO 976 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդը և նրա ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ 38-ամյա Արտյոմ Դոխոյանը, 27-ամյա Լիլիթ Երիցյանը և նրանց երեխաները՝ 5-ամյա Ռոբերտ և 3-ամյա Վիկտորիա Դոխոյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հարվածի հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է էլեկտրասյանը:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավելին՝ այստեղ