Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    563,5
    571,5

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Աստղագուշակ. Հոկտեմբերի 14

14 Հոկտեմբեր, 2015 09:30
Աստղագուշակ. Հոկտեմբերի 14

Խոյ

Խոյերին սպասվում է զգայունություն ուժգնացում: Դա չի խանգարի աշխատանքին, դեռ հակառակը: Ընթացիկ գործերն ավելի լավ կընթանան, եթե հոգեպես դրանց տրամադրվեք: Վատ օր չէ թիմային գործողությունների համար: Համատեղ գործողություններն ավելի համաձայնեցված և արդյունավետ կլինեն, եթե ձեզ և գործընկերոջը միավորում է համակրանքը, հարգանքը, իդեալների նմանությունը: Հաջող կլուծվի տուգանքի հարցը: Ձեզ կարող են վերադարձնել պարտքերը:

Ցուլ

Ցուլերի մոտ առաջին պլանում կարող է հայտնվել անձնական կյանքը, սկսած սիրավեպը հիմնավորված լավատեսություն կներշնչի: Լավ կընթանա նաև նոր բիզնեսը, ռիսկի, ֆիզիկական և զգացմունքային ծանրաբեռնվածության հետ կապված զբաղմունքը: Ուշադրության են արժանի գործընկերային հարաբերությունները: Այսօր գերազանց պայմաններ են ձևավորվում դրանց զարգացման համար: Բացի ընհանուր ձեռքբերումներից` գրավիչ կլինեն գործընկերոջ անձնական որակները:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում հիմնական ուշադրությունն ուղղել առօրյա աշխատանքին: Հնարավոր է ձեզ քիչ ժամանակ մնա հետաքրքիր շփման համար, կամ ինքներդ գիտակցաբար հրաժարվեք դրանից` հանգամանքների բերումով: Դրանք կարող են լինել ինչպես աշխատանքային պարտականությունները, այնպես էլ տնային հոգսերը: Որքան էլ որ դժվար կամ տհաճ լինի առաջադրանքը, ստիպված կլինեք դրանում դրական կողմեր գտնել և հաջողությամբ լուծել այն:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր գործունեության հիանալի դաշտ և ներքին հոյակապ տրամադրվածություն կունենան: Բացի այդ` գերազանց խթան կունենաք նաև նոր հաջողությունների գնալու: Հնարավոր է, որ լավ ուսուցիչ ունենաք: Նման դասավորվածության դեպքում` հիանալի հնարավորություն կունենաք առաջընթացի հասնել ձեր ընտրած ցանկացած գործում: Բացառություն կկազմի միայն ինտելեկտուալ աշխատանքը, կենտրոնացման հետ կապված բարդություն կունենաք:

Առյուծ

Առյուծների հաջողությունները կախված են տնային իրադրությունից կամ հոգևոր տրամադրվածությունից: Օրվա մթնոլորտը տրամադրում է բուռն էմոցիաների: Սակայն զգացմունքներով համակվածությունը կարող է վնասել այլ ոլորտների, որոնցում առաջընթացի իրական հնարավորություն ունեք: Հենց կենտրոնանաք գործերի վրա, ջանքերը կտան անհրաժեշտ պտուղները, իսկ ոլորտները, որոնց համար մտահոգվում էիք, ինքնըստինքյան կներդաշնակվեն:

Կույս

Կույսերը հնարավորություն ունեն հաճույքով գործելու և գերազանց արդյունքի հասնելու: Կարևոր դերակատարություն կունենա շահույթի շարժառիթը, պարտադիր չէ գումարային: Բացառված չէ, որ ձեզ գաղտնի ղեկավարի մեկի վրա տպավորություն գործելու ցանկությունը: Հավելյալ օգնություն և խթան կլինի էմոցիոնալ աջակցությունը: Ինտելեկտուալ և փաստաթղթային աշխատանքը, տևական շփումն ավելի լավ է բացառել կամ հասցնել նվազագույնի:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս չծուլանալ և խոչընդոտներից չընկրկել: Նույնիսկ քիչ ծանոթ աշխատանքից լավ գլուխ կհանեք, եթե կենտրոնանաք դրա, այլ ոչ ձեր մտքերի վրա: Խորհուրդների սպասել պարտադիր չէ, հարցի ակնհայտ պատասխանը կգտնեք աշխատանքի ընթացքում: Արժե ժամանակ գտնել գնումների համար: Այսօր կարելի է զանազան օգտակար գնումներ անել: Խոշոր գնումները կարող են ձեզ մոտ վարկ վերցնելու ցանկություն առաջացնել:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս աշխատել ոչ միայն հանապազօրյա հացի կամ այլ այսրոպեական կարիքների, այլև հեռավոր ապագայի համար: Դրա համար ապահովված կլինեք նյութական և տեխնիկական օգնությամբ, բարոյական և էմոցիոնալ աջակցությամբ: Հնարավոր է, որ գլխավոր առաջադրանքն ավելի հեշտ դուրս գա, քան դուք սպասում էիք, և ժամանակ մնա նաև այլ գործերի համար: Կարելի է ընդլայնել նախագիծը, անձնական նախաձեռնություն դրսևորել:

Աղեղնավոր

Հաջողության հասնելու համար Աղեղնավորները ստիպված կլինեն հաղթահարել ներքին արգելքը, հոգեբանական իներցիան: Այսօր ձեզ կարող են անհանգստացնել անցյալի ստվերները: Դրանց ազդեցության տակ ռիսկի եք դիմում գործել նախկին, արդեն արդիականությունը կորցրած սցենարով: Ավելի շատ բան կհաջողացնեք անել, եթե կարողանում եք ղեկավարել ձեր պոտենցիալը և ուղղել այն անհրաժեշտ ուղղությամբ: Վախերի և զգացմունքների էներգիան վերածե՛ք գործելու ցանկության:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին կօգնի նախկինում ստեղծած հիմքը: Կարելի է հույս ունենալ ճանաչման, խրախուսանքի, շահույթի: Փորձառու Այծեղջյուրները լավ ուսուցիչներ կլինեն: Եթե դուք սկսնակ եք, կարիք կունենաք լավ ուսուցչի կամ արտաքին կողմնորշչի: Հուշումներ կտան հանգամանքները: Հնարավոր է կարողանաք վերսկսել հին ծանոթների հետ համագործակցությունը: Ընկերների շրջանակը կարող է համալրվել նոր դեմքերով կամ ազդեցիկ մեկ հոգով:

Ջրհոս

Արդյունքի հասնելու համար Ջրհոսներին անհրաժեշտ է ճիշտ հասկանալ իրավիճակը և շտկել դրա նկատմամբ իրենց արձագանքը: Այս օրը կարող է հիշեցնել ձեզ տհաճ կամ դժվար պահերի մասին: Արժե հասկանալ, որ անցյալը չի վերադառնա, իսկ ձեր վախն անտեղի է: Եթե հոռետեսական տրամադրվեք, ապա հաջողության չեք հասնի հանգամանքների նույնիսկ ամենաշահեկան դասավորության դեպքում: Հարմար օր է գործերում ռևանշի հասնելու համար:

Ձկներ

Ձկներին այսօր ավելի հեշտ կլինի առաջընթաց ապահովել համագործակցության միջոցով: Կարող եք միավորվել մարդու կամ խմբի հետ, ովքեր կիսում են ձեր արժեքները: Արժանի գործընկերոջ բացակայության դեպքում արժե թոթափել վախը և գործել ինքնուրույն: Այսօր դուք լավ դիրքեր ունեք: Ձեզ վստահություն կհաղորդի անցյալը, մարտավարությունը կհուշի երևակայությունը: Մրցակիցներն ազնվորեն կգործեն, ազդեցիկ մարդիկ չեն չարաշահի իրենց ուժն ու իշխանությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին