Այսօր Իրաքյան Քրդստանում անցկացվում է Իրաքից ինքնավար քրդական շրջանի անկախացման հարցով հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է 5.2 մլն ընտրող, ովքեր ապրում են Իրաքյան Քրդստանի կազմի մեջ մտնող նահանգներում (Էրբիլ, Սուլեյմանիա, Դահուկ), ինչպես նաև այն շրջաններում, որոնց կարգավիճակը համարվում է վիճելի (Քիրկուկ նահանգ)։
Ղեկավարության Գերագույն խորհուրդը հրապարակել է փաստաթուղթ՝ անկախացման դեպքում Իրաքյան Քրդստանի ապագա կառուցվածքի մասին, որում շեշտը դրված է տարածաշրջանում բնակվող բոլոր էթնիկ-կրոնական խմբերի ազգային, քաղաքական, կրոնական, մշակութային և վարչական իրավունքների ապահովման վրա։
Փաստաթղթով որպես պաշտոնական լեզուներ՝ քրդերենի, արաբերենի, ասորերենի և էթնիկ թուրքմենների լեզվի հետ կընդունվի նաև հայերենը։