Կարևոր իրադարձություններ

«Մեկ ելակետից հանդես գալով և մեկ այլ ելակետով դատողություններ կատարելը սովորական աճպարարություն է»

30 Օգոստոս, 2017 13:35
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Մեկ ելակետից հանդես գալով և մեկ այլ ելակետով դատողություններ կատարելը սովորական աճպարարություն է»

Այս միտքը ձևակերպեմ որպես ի գիտություն և աջակցություն կողմնորոշվելու` տարատեսակ ուղեղների համար:
Որևէ անձի կողմից կատարած հանցավոր գործողության կատարումը կանխելու, հայտնաբերելու, բացահայտելու ուղղությամբ քայլերի կատարման համար պատասխանատու են իրավապահ և դատական մարմինները, իսկ իրավապաշտպանության խնդիրն է հետևել, գնահատել պետական մարմինների գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը ըստ մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների և պահանջներ ու առաջարկություններ ներկայացնել այդ մարմիններին:

Որևէ վերլուծություն, գնահատական, պահանջ ներկայացնելիս կողմնորոշվեք Ձեր ելակետի ընտրության հարցում: Անվանումը չի որոշիչ Ձեր հրապարակավ հանդես գալու, այլ դիրքորոշման ելակետը:

Մեկ ելակետից հանդես գալով և մեկ այլ ելակետով դատողություններ կատարելը սովորական աճպարարություն է...

 

 

Լրահոս

Դիտել ավելին