Կարևոր իրադարձություններ

Մոսուլում հզոր պայթյուն է որոտացել

25 Հունիս, 2017 10:20
Մոսուլում հզոր պայթյուն է որոտացել

Մոսուլում պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ավելի քան 20 հոգի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իրաքցի զինվորական բժիշկներին:

Պայթյունը որոտացել է Մաշահդա թաղամասում: Մահապարտն իրեն պայթեցրել է փախստականների բազմության մեջ, ովքեր փորձել են լքել պաշարված քաղաքը:

Զինվորական բժիշկների տվյալներով՝ տուժածների մեջ կանայք և երեխաներ կան:

Press TV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իրաքյան բանակին շաբաթ օրը հաջողվել է մի քանի անվտանգ միջանցք ստեղծել, որոնցով խաղաղ բնակիչները կկարողանան լքել Մոսուլը:

 

Լրահոս

Դիտել ավելին