Կարևոր իրադարձություններ

Վարպետաց դասեր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում

29 Մայիս, 2017 11:45
Վարպետաց դասեր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում ուսանողների համար կազմակերպեց մեկամսյա վարպետաց դասեր, որին բանախոսություններով հանդես եկան ընկերության տարբեր բաժինների ներկայացուցիչները: Վարպետաց դասերի նպատակն էր ուսանողներին փոխանցել գործնական գիտելիքներ՝ ուսանողների մասնագիտական հմտությունները զարգացնելու համար:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի խոսքով,- «Ապահովագրական շուկան միշտ կարիք ունի երիտասարդ ու բանիմաց աշխատակիցների, այդ իսկ պատճառով այս վարպետաց դասերը վերածել ենք փոքրիկ ավանդույթի՝ ապահովագրական շուկան նոր, խելացի և աշխատասեր կադրերով համալրելու համար: Հավաստագրեր ստացած ուսանողները հնարավորություն կստանան ամռանը ընկերության տարբեր բաժիններում փորձառություն անցնելու և թափուր հաստիքների առկայության դեպքում առաջնահերթ կդիտարկվեն նրանց ինքնակենսագրականները»:

Դասընթացներն ավարտին մասնակիցներին հանձնեցին սերտիֆիկատներ:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին