Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում հայ, քուրդ և եզդի ցուցարարները հարձակման են ենթարկվել էրդողանամետ խմբի կողմից. կան վիրավորներ (տեսանյութ)

17 Մայիս, 2017 10:40
ԱՄՆ-ում հայ, քուրդ և եզդի ցուցարարները հարձակման են ենթարկվել էրդողանամետ խմբի կողմից. կան վիրավորներ (տեսանյութ)

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտակայքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Միացյալ Նահանգներ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման է ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից: Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:


The Washington Post-ի  տեղեկացմամբ՝ բախումների հետևանքով 9 մարդ է տուժել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:  

Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Դասթին Սթերնբեքը հայտնել է, որ երկու մարդ է ձերբակալվել: Նրա խոսքով` վեճը բռնկվել է երկու խմբերի միջև: Այլ մանրամասներ չեն ներկայացվել:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն էլ հայտնում է, որ  քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակվողները պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք հավանաբար եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին