«Բանից պարզվում է՝ «Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունը, որը եզրակացություն է հրապարակել այն մասին, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԾԿՀ որոշումը հիմնավորված էր, այդ գործի համար 230 հազար դոլար է ստացել (կամ՝ մի մասը նոր պիտի ստանա)։
«ՉԻ» – Այդ ընկերության հրապարակած եզրակացությունը կարելի է ամփոփել մի նախադասությամբ. «Լավ են արել՝ թանկացրել են»։
Ուղիղ 20 տառ, և 230 հազար դոլար։ Ստացվամ է՝ տառը 11,5 հազար դոլար։ Համաձայնվեք՝ Հայաստանի համար մի քիչ թանկ է։ Չնայած՝ էլի խղճով են մոտեցել։ Կարող էին այդ 230 հազար դոլարով գրել ընդամենը 10 տառ՝ «ձեզ հասնում ա», ա այդ դեպքում կստացվեր տառը 23 հազար դոլար։ Համ էլ՝ եզրակացությամբ շատ ավելի ճշգրտորեն կարտացոլվեր ստեղծված իրավիճակը։
Մի խոսքով՝ էլի լավ պրծանք։ Մնում է հուսալ, որ այդ 230 հազար դոլարը չի ներառվի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, ու դրանից օգտվելով՝ հոսանքը ևս մի 2-3 դրամով չեն թանկացնի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։