Շվեյցարիացի ֆերմեր, աշխարհի չեմպիոն Բենի Մեյերը 856 կգ կշռով դդում է աչեցրել: Դդումը ներկայացվել է Լյուդվիգսբուրգում տեղի ունեցած միջազգային ամենամյա մրցույթում: Մեյերը չի կարողացել գերազանցել սեփական ռեկորդը: 2014-ին նրա աճեցրած դդումը կշռել է 1 տոն:
Ավելի վաղ, հոկտեմբերին Շվեյցարիայի ազգային առաջնությունում 6 անգամ հաղթանակ է տարվել: Հաղթանակ նրան բերել է 750.5 կգ կշռող դդումը: