Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված Սպիտակի նախկին քաղաքապետ «Հավ»-ի բախտը չի բերել. «Հրապարակ»

10 Մարտ, 2017 07:35
ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված Սպիտակի նախկին քաղաքապետ «Հավ»-ի բախտը չի բերել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սպիտակում ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված Վանիկ Ասատրյանի` Սպիտակի նախկին քաղաքապետի բախտը, ով մարզում հայտնի է «Հավ» մականունով, չի բերել:
 
Նա պատիվ է ունեցել նկարվել Գագիկ Ծառուկյանի հետ ուս ուսի` իր նախընտրական պաստառում, ինչն էլ ԲՀԿ ռեյտինգայինների նախանձն է շարժել, բայց նախորդ օրը սեփական ձեռքով ստիպված է եղել հանել պաստառները, որովհետեւ չեն համապատասխանել քարոզչության «տառին ու ոգուն»` շա՜տ մեծ են եղել, եւ Տավուշում նախընտրական խոստումների համար ԿԸՀ-ից զգուշացված ԲՀԿ-ն չի ցանկացել նոր խնդիրներ ունենալ ԿԸՀ-ի հետ»։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին