«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության նախօրեին և բուն տոնական օրերին՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, երևանյան ծննդատներում ծնվել է 179 երեխա`101 տղա և 78 աղջիկ: Հիշեցնենք, որ մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի առիթով Երևան ժամանած Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը նշել էր, որ հոկտեմբերի 11-ին Երևանում լույս աշխարհ եկած բոլոր նորածիններին նվիրելու է օրորոցներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն