Armlur.am-ը գրում է. Գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը իրեն հասցրած հայհոյանքների եւ վիրավորանքների համար մտադիր է դատի տալ դրամատուրգ, ռեժիսոր Վահրամ Սահակյանին: Վերջինս Facebook սոցցանցի իր էջում, անդրադառնալով Ա.Հայրապետյանի գրառումներից մեկին, հայհոյախառն գրառում էր կատարել` անձնական վիրավորանք հասցնելով ընդհուպ նրա մորը:
«Վահրամ Սահակյանը շատ է չափն անցել, ես կասեի ավելին` իրեն պահել է փողոցային, գռեհիկ մարդու պես, անկեղծ ասած` իմ դաստաիրակությունը թույլ չի տալիս նույն ոճով պատասխանել նրան: Իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ` այլ կերպ կվարվեր, նրա հարցերն ուղղակի «տղավարի» կլուծեր: Նա սովոր է աջ-ձախ հայհոյել, ու մարդիկ կարող են նրա ասածը հաշվի չառնել, բայց այս դեպքը տարբերվում է մյուսներից այնքանով, որ նա վիրավորել է իմ ծնողներին, ուստի ես թույլ չեմ տա, ու կուլ չեմ տա նրա հայհոյանքը եւ մենք փաստաբանիս հետ այժմ քննարկում ենք հարցը, որպեսզի դատի տանք Վահրամ Սահակյանին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արթուրը:
Ավելին՝ այստեղ