Կարևոր իրադարձություններ

Համանախագահները կայցելեն տարածաշրջան` նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար

12 Հոկտեմբեր, 2015 12:53
Համանախագահները կայցելեն տարածաշրջան` նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և նախապատրաստվելու հաջորդ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Ջեյմս ՈՒոռլիքը, փոխանցում է Trend-ը։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական պատասխանի հանգեցնել։ «Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պարտավորվել են քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մենք հավատացնում ենք, որ շարունակելու ենք կողմերի հետ աշխատել բանակցությունների հիմքի վրա»,- ասել է ՈՒոռլիքը։ Նրա խոսքով, տարածաշրջանում լարվածության մակարդակը շատ բարձր է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող էին նոր լարվածության հանգեցնել։ «Մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումը կօգնի առաջ մղել բանակցային գործընթացը և իր ներդրումը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման գործում»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին