Կարևոր իրադարձություններ

Խաչատուր Քոքոբելյանը և Հրանտ Բագրատյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»

04 Փետրվար, 2017 07:35
Խաչատուր Քոքոբելյանը և Հրանտ Բագրատյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»
Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները դեռեւս շարունակում են ընթանալ կուլիսային հարթությունում: Նախընտրական դաշինքներ են ձեւավորվում, խոստումներ շռայլվում եւ պայմանավորվածություններ ձեռք բերվում: Ինչպես հայտնի է՝ լիբերալ դաշտում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը:
 
Բայց նրանք ոչ թե դաշինք են կազմելու, այլ հանդես են գալու ԱԴԿ-ի ցուցակում, որը գլխավորելու է անձամբ Հրանտ Բագրատյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ԱԴԿ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ՝ թերեւս ԱԺ մտնելու շուրջ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Քոքոբելյանին, որը, սակայն, հերքեց հանդիպման մասին լուրը. «Անհեթեթություն է, եւ նախընտրական կամպանիային բնորոշ սեւ PR-ի էլեմենտ եմ տեսնում դրա մեջ»,- ասաց նա:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին