Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    546,5
    560,5

  • RUB

    6,7
    6,94

Կարևոր իրադարձություններ

 

Շախմատի առաջնությամբ մեկնարկել է «Դասախոսական գավաթ-2017»-ը

30 Հունվար, 2017 19:12
Շախմատի առաջնությամբ մեկնարկել է «Դասախոսական գավաթ-2017»-ը

Հունվարի 30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում տեղի ունեցավ «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ-ի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին է անցկացվում է «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնությունը, որի մարզական հարթակում համախմբվում են հայաստանյան տարբեր բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների ներկայացուցիչներ՝ դասախոսներ:

Ողջույնի խոսքում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց. «Մեր համալսարանը արդեն 4-րդ տարին հանդես է գալիս հայաստանյան բուհերին համախմբող նախաձեռնությամբ՝ մարզական խաղերի շուրջ հավաքելով տարբեր բուհերի դասախոսների: Հուսով եմ, որ նմանօրինակ միջոցառումները ոչ միայն փորձի փոխանակման առիթ կդառնան, այլև կձևավորեն գործընկերային լավ հարաբերություններ»:

ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջնությանն այս տարի մասնակցում են հայաստանյան 10 բուհերի թիմեր. «Առաջնություններ կանցկացվեն 4 մարզաձևից (շախմատ, հրաձգություն, վոլեյբոլ, սեղանի թենիս), օրերս կայացել են շախմատի և հրաձգության առաջնությունները»: Տեղեկացնենք, որ հունվարի 27-ին Ագրարային համալսարանի շախմատի թանգարանում անցկացված առաջնությունում 1-3-րդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մանկավարժական, Ագրարային, Տնտեսագիտական համալսարանների թիմերը: Իսկ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, ՀՊՏՀ հրաձգարանում կայացած հրաձգության առաջնությունում 1-3 տեղերն են զբաղեցրել Մանկավարժական, Բժշկական, Ամերիկյան համալսարանների թիմերը: Այսօր մեկնարկել է վոլեյբոլի առաջնությունը, որը կանցկացվի առաջիկա օրերին, իսկ շաբաթվա վերջին թիմերն ուժերը կփորձեն նաև սեղանի թենիս մարզաձևում: Առաջնության փակման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 3-ին:

«Դասախոսական գավաթ-2017»-ը շախմատի առաջնությամբ մեկնարկել է հունվարի 27-ին, իսկ հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Լրահոս

Դիտել ավելին