Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ, 47-ամյա Համլետ Հովհաննիսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 VԼ 924 համարևանիշի և Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 43-ամյա Հուսիկ Թորոսյանի վարած Վազ 2109 մակնիշի 34 QR 842 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են մեքենաները և փակել գազաբալոնները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավելին՝ այստեղ