Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը Ամանորից առաջ ուղիղ ասել է՝ ներքաղաքական կյանքում Ծառուկյանն անելիք չունի. «Իրատես»

13 Հունվար, 2017 08:32
Սերժ Սարգսյանը Ամանորից առաջ ուղիղ ասել է՝ ներքաղաքական կյանքում Ծառուկյանն անելիք չունի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ամանորից առաջ` նախորդող ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում ՀՀԿ «ծերերն» ուղիղ հարց են ուղղել Սերժ Սարգսյանին, թե՝ պարոն նախագահ, որոշ ժամանակ առաջ ասել էիք, թե հանդիպելու եք Գագիկ Ծառուկյանի հետ, զրուցելու-հասկանալու` ինչ է մտադիր անել առաջիկայում. մամուլում գրվում է, որ ինքը պատրաստվում է քաղաքականություն վերադառնալու. ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս առնչությամբ:

Սերժ Սարգսյանն էլ իր հերթին շատ ուղիղ ասել է` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարծում է, որ ներքաղաքական կյանքում Գագիկ Ծառուկյանն անելիք չունի: Այնուհանդերձ, ասում են նաեւ, որ սպասվում է Սարգսյան-Ծառուկյան եւս մեկ հանդիպում` Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադարձից հետո. նա վերադառնալու է հունվարի 13-ին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին