Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի կինն ու դուստրերը պատմում են իրենց դժվարին օրերի և տղաների ծննդյան մասին (լուսանկարներ, տեսանյութ)

12 Հունվար, 2017 12:12
Ծառուկյանի կինն ու դուստրերը պատմում են իրենց դժվարին օրերի և տղաների ծննդյան մասին (լուսանկարներ, տեսանյութ)

Կենտրոն հեռուստաընկերության նկարահանած ֆիլմը՝  «Մարդ, որը կառուցում է»  նվիրված է  Գագիկ Ծառուկյանի ծննդյան 60 ամյակին: Այն պատմում է ՀԱՕԿ-ի ղեկավարի գործունեության ու կատարած  աշխատանքների մասին: Ընտանիքի անդամները նաև պատմում են  Գագիկ Ծառուկյանի հավատքի մասին ու հիշում են՝ ինչպես են 4 դուստրերը հոր ուղեկցությամբ գնացել ուխտագնացության, որից հետո ծնվել են ընտանիքի երկու տղա զավակները: 

Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը պատմում է.

«Գագիկի մորաքույրը երազ էր տեսել, որ քանդված փլատակներ են, որոնց մոտ կանգնած է Գագիկը և այդ տեղանքում պետք է եկեղեցի կառուցի։ Այդպես էլ եղավ»։

«Ինձ թվում էր անհնարին է այդ ճանապարհը հաղթահարելը, բայց տեսնելով ավելի փոքր երեխաներ, քան ես էի, ոտաբոբիկ կանանց, ծեր տատիկ-պապիկների, որոնք բարձրանում էին այդ սարը՝ այդ բարձունքն ինձ համար հաղթահարելի թվաց»

«Վստահ էինք, որ Աստված տեսնում, լսում և ընդունում է, որ իրեն ենք ապավինել, նպատակը, որ մենք եղբայր ունենանք։ Աստված այնքան ողորմած գտնվեց, որ ունեցանք, ոչ թե եղբայր, այլ՝ եղբայրներ»,- նշում է միջնեկ դուստր Գայանեն։

Տեսանյութը ստորև. 

 

 

Լրահոս

Դիտել ավելին