Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տոնական Երևանում

11 Հոկտեմբեր, 2015 19:11
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տոնական Երևանում


Մայրաքաղաքի 34 բեմերում վաղ առավոտից մեկնարկած տոնական միջոցառումները համախմբել էին տարբեր տարիքի ու նախասիրությունների հազարավոր մարդկանց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տոնական օրը համաքաղաքացիների հետ անցկացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մայրաքաղաքում:

Շրջայցի ընթացքում քաղաքապետը եղել է գրեթե բոլոր բեմերի հարակից տարածքներում, հետևել է կազմակերպված միջոցառումների ընթացքին և շնորհավորել  տոնի մասնակիցներին՝ Երևանի ծննդյան 2797-րդ տարեդարձի առթիվ: Շնորհակալություն հայտնելով Երևանն առավել հարմարավետ ու բարեկարգ դարձնելուն ուղղված ամենօրյա աշխատանքի համար` բնակիչները նշել են, որ այդ հոգատարությունն ու հետևողականությունը նկատելի է նաև տոնական Երևանում:

Նրանք իրենց հիացմունքն են փոխանցել քաղաքապետին նաև մայրաքաղաքի տոնական ձևավորման, բազմաթիվ ու բազմատեսակ միջոցառումների և տոնական շքեղ լուսավորության համար:  Առանձնակի կարևորելով մայրաքաղաքի բնակիչների գնահատանքն ու Երևանի հանդեպ դրսևորած սրտացավությունը` քաղաքապետը վստահեցրել է, որ  ներկայացված ու նախանշված բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: 

Սարյան պուրակում Տարոն Մարգարյանը լուսանկարվող նորապսակներին շնորհավորել է ու մաղթել անսահման երջանկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին