Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ռուս զինվորականների առաջադրանքն այդ երկրում օրինական իշխանության կայունացումն է։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր առաջադրանքն այն է, որ կայունացնենք օրինական իշխանությանն ու պայմաններ ստեղծենք քաղաքական փոխզիջման փնտրտուքի համար։ Սիրիայում ռուսական զինված ուժերի գործողությունը մանրակրկիտ պատրաստության արդյունք է։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում երկնքում ու գետնի վրա, ոչ թե հախուռն գործողություններ են, այլ մշակած պլանների իրագործում»,- ասել է նա։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի պլանավորում ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում։