Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով նախապատրաստեց Սամվել Բաբայանի այցն Արցախ

07 Հունիս, 2016 15:57
Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով նախապատրաստեց Սամվել Բաբայանի այցն Արցախ

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ամենևին պատահական չի համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունիսի 1-ին տրված հարցազրույցը: Shabat.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ հարցազրույցով Քոչարյանն,  ըստ էության, նախապատրաստեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի այցն Արցախ:

«Հիմնական գիծը, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է իր հարցազրույցում՝ վերստին ամրագրել ՌԴ-ի առանցքային դերը ԼՂ և Հայաստանի համար կենսական  նշանակություն ունեցող հարցերում և ընդհանրապես ԼՂ հարցի լուծման մեջ: Ինձ համար զարմանալի է, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս հերթական անգամ ՌԴ-ի փաստաբանը՝ պնդելով, որ ամենևին ՌԴ-ի շահերից չի բխում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը, որը բացարձակ որևէ աղերս չունի իրականության հետ, որովհետև արդեն և՛ հանությանը, և՛ փորձագիտականշրջանակներին, և՛ միջազգային ասպարեզում առավել քան ակնհայտ է  ՌԴ-ի շահագրգռվածությունը ղարաբաղյան հակամարտության սրելու միջոցով լուծելու իր աշխարհաքաղաքական խնդիրները »,-կարծում է Արթուր Սաքունցը:

Ըստ նրա՝ այդ խնդիրներից առաջինը Ադրբեջանի ներգրավումն է ԵՏՄ կազմի մեջ, երկրորդը՝ կանխել եվրոպական և ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում. «Ի վերջո, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս որպես ՌԴ-ի  քաղաքական շահերի իրականացնողը: Այն, ինչ առաքելությամբ, իմ խորին համոզմամբ, այցելել է Սամվել Բաբայանը»:

Հարցին, թե դիտարկո՞մ է սա որպես 2017թ. ընտրապայքարին մասնակցելու հայտ Քոչարյանի կողմից, իրավապաշտպանը պատասխանեց, որ Քոչարյանն ի սկզբանե ասել է, որ չի պատրաստվում լինել «ամենաերիտասարդ թոշակառուն»:

«Հիմա գտնվում ենք պատային վիճակում՝ իշխանությունը չի կարողանում  լիարժեք տիրապետել իրավիճակին, ընդդիմուրթյունը չի կարողնում իշխանութունը փոխել,որովհետև նույն իշխանության շարունակությունն էիր մեծ չափով, հասարակությունը չունի համապատասխան կարողություն և ռեսուրսներ՝ փոխելու իշխանությունը այս պահին առայժմ, և այս անկայունության հողի վրա Ռոբերտ Քոչարյանը փորձում է հանդես գալ փրկարարի դիրքում, ռուսական հաղթական նավի վրա է փորձում մուտք գործել և  իրադրությունը վերցնել իր ձեռքը: Այս  պահին այս հարցազրույցով նա նախապատրաստեց Բաբայանի մուտքը Արցախ»,-ասաց Արթուր Սաքունցը:

 

Լրահոս

Դիտել ավելին