Կարևոր իրադարձություններ

«ՀՀ-ից տասը տարվա ընթացքում "անհայտ անձինք" դուրս են տարել մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլար»

22 Նոյեմբեր, 2016 12:28
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«ՀՀ-ից տասը տարվա ընթացքում

Ըստ միջազգային փորձագետների գնահատականների, «ՀՀ-ից տասը տարվա ընթացքում "անհայտ անձինք" դուրս են տարել մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլար»: ՀՀ իրավապահ մարմինները` ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱԱԾ-ի և ՊԵԿ քննչական մարմւնները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊՎ-ն, ինչ օպերատիվ-հետախուզական գործողություններ են կատարել պարզելու համար.
1. ովքեր են այդ "անհայտ անձինք",
2.ինչ ծագում ունեն, ինչպես են առաջացել այդ 10 մլրդ դոլարները,
3. ինչպես, ինչ ճանապարհներով և մեխանիզմներով են դուրս տարվել այդ 10 մլրդ դոլարը, 
4.որ երկրներ են տարվել և ինչ բնագավառներում են ներդրվել այդ 10 մլրդ դոլարը
5. ինչու են դուրս բերվել, ինչու չեն նպատակահարմար գտել ներդնել ՀՀ-ում:

Ի վերջո, գործ արեք, կոռուպցիան կանխելու համար, կոռուպցիայի դեմ գործողություններ կատարեք, բացահայտեք կոռուպցիոն շղթաները և կոռուպցիոն հանցագործություններ կատարողներին և պատասխանատվության ենթարկեք նրանց, ոչ թե խոսեք կոռուպցիայի դեմ իբր պայքարելու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին