Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ից հասկացրել են, որ դեմ են Արգամ Աբրահամյանի առաջադրմանը. «Ժամանակ»

18 Նոյեմբեր, 2016 09:13
ՀՀԿ-ից հասկացրել են, որ դեմ են Արգամ Աբրահամյանի առաջադրմանը. «Ժամանակ»

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին, սակայն, «Ժամանակ»-ի տեղեկություններով Աբրահամյանը Հայաստանում է։ Թերթին հաջողվեց պարզել, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է ռեյտինգային կարգով Արարատում ՀՀԿ-ից առաջադրել որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին։ ՀՀԿ-ում այս նախաձեռնությանը դեմ են։ 

Հովիկ Աբրահամյանին կուսակցությունում հասկացրել են, որ կողմ կլինեն, եթե Արարատից հենց ինքը՝ Արգամիչն առաջադրվի։ ՀՀԿ-ի մեր աղբյուրները վստահ են, որ եթե նրան հաջողվի որդուն բերել ԱԺ, նրա ջանքերը կուղղվեն 2017-ի Երեւանի ավագանու ընտրություններում Արգամ Աբրահամյանին Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորելու աշխատանքներին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին