Կարևոր իրադարձություններ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Վալոնի-Բրյուսել կառավարության նախագահ-նախարարին

10 Հոկտեմբեր, 2015 13:45
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Վալոնի-Բրյուսել կառավարության նախագահ-նախարարին

Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վալոնիա-Բրյուսելի կառավարության նախագահ-նախարար Ռուդի Դեմոթի հետ: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություններ է ստեղծում ավելի սերտացնել երկկողմ հարաբերությունները: Նախարարը արժևորեց Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի ղեկավարի սկզուբնքային դիրքրոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռուդի Դեմոթն իր գոհունակությունը հայտնեց Երևանում գտնվելու և Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ քննարկումներ ունենալու կապակցությամբ: Նա խորհրդանշական համարեց, որ Երևան է այցելում հենց 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում։ Էդվարդ Նալբանդյանը և Ռուդի Դեմոթը քննարկեցին տնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցության խթանման ուղիները, անդրադարձան բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում համագործակցության հաստատաման հարցերին։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին