Կարևոր իրադարձություններ

Արդյունաբերական ոլորտը աճել է 7,9 տոկոսով

05 Սեպտեմբեր, 2016 17:04
Հեղինակ՝ Մանե Զաքարյան
Արդյունաբերական ոլորտը աճել է 7,9 տոկոսով

Արդյունաբերական ոլորտը համարվում է Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը: Այս ոլորտը գլոբալ առումով ունի զգալի կախում միջազգային շուկայում գունավոր մետաղների գներից, սակայն ճիշտ և արդյունավետ քաղաքականության արդյունքում հնարավոր է հասնել դրական արդյունքի:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին յոթ ամիսներին արդյունաբերական ոլորտում արձանագրվել է 7,9 տոկոս աճ: Այն պայմանավորված է 
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի և ծխախոտի արտադրության ծավալների աճով:

Այս պահին ամփոփում անելը դժվար է, պետք է սպասել տարեվերջին,սակայն ներկայիս ցուցանիշները արդեն իսկ խոսում են արդյունաբերական ոլորտի հեռանկարի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին