Կարևոր իրադարձություններ

Թեյլոր Սվիֆթը ընդհատում է երաժշտական կարիերան. «Մարդիկ պետք է հանգստանան ինձնից»

09 Հոկտեմբեր, 2015 22:44
Թեյլոր Սվիֆթը ընդհատում է երաժշտական կարիերան. «Մարդիկ պետք է հանգստանան ինձնից»

 

 

Արդեն մոտ մեկ տարի է անցել, երբ Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է իր նոր՝ «1989» ալբոմը: Այս մասին գրում է starslife.ru-ն: Այդ ընթացքում երգչուհին ստացել է ամենատարբեր մրցանակներ, համաշխարհային շրջագայության շրջանակներում տվել հսկայական թվով համերգներ:

Թեյլորի ալբոմն առաջին տեղն է զբաղեցրել Billboard չարթում և ռեկորդային է եղել 2002 թվականից, այն դարձել է ամենավաճառվողն աշխարհում: Եվ հիմա նա պատրաստվում է ընդհատել կարիերան: «Կարծում եմ՝ ես պետք է մի քիչ հանգստանամ: Մարդիկ նույնպես պետք է հանգստանան ինձնից: Ես պատրաստվում եմ զբոսնել ընկերներիս հետ, նոր երգեր գրել: Իսկ գուցե չգրեմ՝ դեռ չգիտեմ: Ես շատ եմ ուզում լինել ընտանիքիս հետ և թողնել, որ հոգիս և ուղեղս ուշքի գան: Շատ հաճախ ես զանգում էի մայրիկիս, և մենք երկար զրուցում էինք: Ես պարզապես մշտապես ինձ հիշեցնում էի, որ ահա սրանք են այն ամենը, որոնք իսկապես ինչ-որ բան արժեն մարդու կյանքում»,- ասել է Սվիֆթը:

 

Լրահոս

Դիտել ավելին