Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 1-ին Թուրքիայից ակնկալում ենք ազատ, արդար ու անվտանգ ընտրությունների անցկացում. ԱՄՆ պետդեպարտամենտ

09 Հոկտեմբեր, 2015 22:16
Նոյեմբերի 1-ին Թուրքիայից ակնկալում ենք ազատ, արդար ու անվտանգ ընտրությունների անցկացում. ԱՄՆ պետդեպարտամենտ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Կիրբին, խոսելով նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը ակնկալում է ազատ, արդար ու անվտանգ ընտրությունների անցկացում։

Կիրբին հայտարարել է, որ իրենք մտահոգված են այն հաղորդումներից, որոնք առնչվում են մամուլի վրա ճնշումներ բանեցնելուն, նրանց նկատմամբ հետաքննություն սկսելուն և նրանց ահաբեկիչների օգտին քարոզչություն իրականացնելում մեղադրելուն։ Կիրբին դատապարտել է խոսքի ազատության սահմանափակման համար դատական հարձակումները և ընդգծել, որ Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի մամուլի ազատության հանդեպ։

 

Լրահոս

Դիտել ավելին