Կարևոր իրադարձություններ

Ռուսական գազի մատակարարումը Ուկրաինային կսկսվի հոկտեմբերի 12-ին, եթե Կիևը կանխավճար տա

09 Հոկտեմբեր, 2015 21:11
Ռուսական գազի մատակարարումը Ուկրաինային կսկսվի հոկտեմբերի 12-ին, եթե Կիևը կանխավճար տա

Ռուսական գազի մատակարարումը Ուկրաինային կսկսվի հոկտեմբերի 12-ին, առավոտյան 10.00-ին, եթե այսօր՝ հոկտեմբերի 9-ին Կիեւը կանխավճար տա հումքի մատակարարման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։

«Հենց նոր «Նավթոգազ Ուկրաինայի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսօր հոկտեմբերին գազի մատակարարման կանխավճար կիրականացվի։ Հաշվին դրամական միջոցների փոխանցումից հետո հոկտեմբերի 12-ին առավոտյան 10-ին «Գազպրոմը» կսկսի Ուկրաինային գազի մատակարարումը։ Ուկրաինական կողմը հոկտեմերին մեր հասցեին 2 միլիարդ խորանարդ մետրի հարցում է ուղարկել», - ասել է ռուսական գազային հոլդինգի ղեկավարը, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան:

 

Լրահոս

Դիտել ավելին