Հայաստանի ՕմբուդսմենԿարեն Անդրեասյանն այսօրՍտեփանակերտում հանդիպելէ Արցախի վարչապետ ԱրայիկՀարությունյանի հետ:
Վարչապետը ողջունել է ԿարենԱնդրեասյանի ցուցաբերածուշադրությունն Արցախիհանդեպ՝ համոզմունքհայտնելով, որ նրապարբերական այցերն իրենցպտուղներնեն տալուտեսանելիժամանակահատվածում: «Արցախի իշխանություններըմեծապես կարևորում ենմարդու իրավունքներիպաշտպանության անընդհատ բարելավումըհանրապետությունում՝ խրախուսելով թե՛պետական և թե՛ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ մասնակցությունն այդ գործում: Մեր նպատակնէանվտանգության, բարեկեցության և իրավահավասարության հնարավորինս արդյունավետ պայմաններ ապահովել բոլորիհամար, որպեսզի հայրենիքը մշտապես քայլիզարգացման ուղով»,- նշել է վարչապետը:
Օմբուդսմենն ուրախություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արցախի ունեցած նշանակալիձեռքբերումների առթիվ՝պատրաստակամություն հայտնելով հնարավորինս մասնակից լինել հետագա հաջողություններիգրանցման գործում: Կողմերը քննարկել են համագործակցությանհնարավորությունները՝ ձեռք բերելով կոնկրետպայմանավորվածություններ: