Քաթարյան «Ալ Սադի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը կարծիք է հայտնել երկրպագուների մասին, ովքեր սուլում են կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեին։
«Այժմ հարկավոր է ոչ թե սուլել, այլ աջակցել թիմին։ Մի մոռացեք, որ Խերարդը հանդես է գալիս Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Իսկ նրան սուլում են «Ռեալի» երկրպագուները, քանի որ նրանց դուր չի եկել Պիկեի խոսքերը»,- Չավիի խոսքը մեջբերում է «AS»-ը։