Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ վերադարձնել կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբային։
«Համեմատո՞ւմ եք Պրեմիեր լիգան ՄԼՍ-ի հետ։ Կարո՞ղ Դրոգբան վերադառնա հունվարին։ Ոչ, չի կարող»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը։
Հիշեցնենք, որ ՄԼՍ-ում մրցաշրջանը կավարտվի դեկտեմբերի 6-ին, իսկ հաջորդը կմեկնարկի 2016 թվականի մարտին։ «Մոնրեալում» հանդես եկող Դրոգբան անցկացրած 12 խաղում խփել է 12 գոլ։