Կարևոր իրադարձություններ

Երևանի ՃՈ աշխատակիցների գործողությունների արդյունքում հարսանքավորները չհասան խնամու տուն

31 Հոկտեմբեր, 2015 16:07
Երևանի ՃՈ աշխատակիցների գործողությունների արդյունքում հարսանքավորները չհասան խնամու տուն

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Lada մակնիշի 03 ՕԼ 999 համարանիշի և մեկ այլ Lada մակնիշի 84 AN 448 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները ծառայության ընթացքում նկատել են, որ նշված ավտոմեքենաների համարանիշների փոխարեն տեղադրված է եղել «кто куда, а мы напиться»:

Նշված օրինախախտման համար վարորդներ՝ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ Գևորգ Մնացականյանն ու Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ Հրայր Եղիազարյանը ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 100 հազար դրամի չափով:

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը նորից հիշեցնում է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին, կեղծ համարանիշներն էլ չտեղադրեն ավտոմեքենաների վրա: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին