Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577
    589

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. «Չորրորդ իշխանություն» թերթի «Ընտրակեղծիքի բունը ցուցակներն են» հրապարակման առնչությամբ

31 Հոկտեմբեր, 2015 15:54
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. «Չորրորդ իշխանություն» թերթի «Ընտրակեղծիքի բունը ցուցակներն են» հրապարակման առնչությամբ

«Չորրորդ իշխանություն» թերթի հոկտեմբերի 31-ի համարում հրապարակված «Ընտրակեղծիքի բունը ցուցակներն են» հոդվածում անդրադարձ է կատարվել Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե իբր իշխանությունները ուռճացնում են ընտրողների ցուցակները՝ ավելացնելով հանրաքվեի արդյունքները կեղծելու հնարավորությունները՝ ID քարտերով քվեարկելու հնարավորություն ստեղծելը մեկնաբանելով որպես ընտրակեղծիքի հնարավորություն ստեղծելու գործիք: Բացի այդ, ինչպես Արամ Մանուկյանի, այնպես նաև որոշ քաղաքական ուժերի կողմից կասկածի տակ են դրվում 183.000 նույնականացման քարտի առկայությունը: 
Ապատեղեկատվությունը հերքելու նպատակով պարզաբանում ենք, որ բնակչության պետական ռեգիստրից ստացված տեղեկատվության համաձայն՝ 23.10.2015 թ. դրությամբ 558.401 քաղաքացի ստացել են նույնականացման քարտ, որից 182.391-ը հին նմուշի անձնագրեր չունեն: Մասնավորապես՝ անձնագրի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի լինելու, փաստաթղթում անճշտության առկայության, անհատական տվյալների փոփոխության, վավերականության առավելագույն ժամկետը լրանալու, ինչպես նաև առաջին անգամ անձը հավաստող փաստաթուղթ ստանալու հիմքերով անձնագրավորման համար դիմելիս՝ քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի փոխարեն հատկացվել են նույնականացման քարտեր, քանի որ, գործող օրենքի համաձայն, հին նմուշի անձնագրերն աստիճանաբար հանվում են շրջանառությունից: 
Նույնականացման քարտերի միջոցով ընտրակեղծիքներ կատարելու վերաբերյալ նույն անձանց կրկնվող հայտարարությունները այլևս գնահատում ենք որպես պարզունակ և ուղղորդող քարոզչություն, ուստի դրանց չենք հակադարձում:
Միաժամանակ՝ հանրաքվեի օրինական ընթացքի մեջ շահագրգռված բոլոր կազմակերպություններին առաջարկում ենք ընտրացուցակների մեջ նույն ընտրողի տվյալների կրկնության բացառված լինելու մեջ համոզվել, ընտրացուցակներում էլեկտրոնային որոնում կատարելով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին