Կարևոր իրադարձություններ

Ես եմ ՊՍԺ-ի բոսը, եւ դա ինձ դուր է գալիս

31 Հոկտեմբեր, 2015 15:18
Ես եմ ՊՍԺ-ի բոսը, եւ դա ինձ դուր է գալիս

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ մեծ ամբիցիաներ ունի եւ ցանկանում է շարունակել առաջադիմել։

 
«Ինձ ոչինչ չի կարող կանգնեցնել։ Հաղթահարում եմ ցանկացած խոչընդոտ, որպեսզի հասնեմ նպատակին։ Հասկանում եմ, որ շատ բանի եմ հասել, սակայն դա ինձ համար քիչ է։ Կարծում եմ, որ ինձնից կարելւի է օրինակ վերցնել։ Թիմում կարող է ընդամենը մեկ բոս լինել, եւ նա ձեր առջեւ է։ Հասկանում եմ, որ ՊՍԺ-ի առաջատարն եմ եւ ամբողջ պատասխանատվությունն ուսերիս է, եւ դա ինձ դուր է գալիս»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է «beIN Sports»-ը։
 

Լրահոս

Դիտել ավելին