Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիների տեղափոխող 3 նավ է շրջվել Թուրքիայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Նավերը Թուրքիայից ոըղևորվելիս են եղել Հունաստան, երբ բարձրացել է ուժեղ քամի և դրանք շրջվել են:
Ըստ տեղեկությունների՝ խեղդվել է առնվազն 26 մարդ, որոնցից 17-ը երեխաներ են եղել:
Երկու նավերից հաջողվել է փրկել 138 մարդու: