Կարևոր իրադարձություններ

Հանցագործները նկարահանել են խմբակային բռնաբարությունը և տարածել համացանցում

31 Հոկտեմբեր, 2015 12:41
Հանցագործները նկարահանել են խմբակային բռնաբարությունը և տարածել համացանցում

Հնդիկ իրավապաշտպանները փնտրում են այն տղամարդկանց, ովքեր հերթականությամբ բռնաբարել են կնոջը և նկարահանել ամբողջը տեսախցիկով: Տեսանյութը տարածել են «WhatsApp»-ի միջոցով: Տեսանյութում երևում է, թե ինպես հինգ տղամարդ ժպտում են տեսախցիկի առաջ՝ հաշվի չառնելով զոհի խդրանքը նրան բաց թողնել:

«Ընդամենը տաս վայրկյանն ինձ բավական եղավ: Ստիպված եղա այն ընդհատել, որպեսզի ուշքի գամ»,- հայտնել է տեսանյութը հայտնաբերած ,կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության անդամ Սունիտա Կրիշնան:

Կինն ինքն էլ է այդպիսի բռնաբարության զոհ դարձել: Նրան յոթ հոգի է բռնաբարել:

«Մարդիկ չեն ցանկանում օգնել, որբ հարցը վերաբերում է հանցագործների ձեռբակալմանը»,- հայտնել է նա:

Կինը որոշել է տեսանյութի միջոցով հասարակության ուշադրությունը գրավել: Նա այնպես է արել, որ տեսանյութում աղջկա դեմքից բացի բոլոր հանցագործների դեմքները երևան: Սունիտան հույս ունի հանդիպել կանանց և երեխաների պաշտպանի , ինչպես նաև Հնդկաստանի ներքին գործերի նախարարության հետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին