Կարևոր իրադարձություններ

Միայն նոյեմբերի կեսին պարզ կլինի, թե ով է լինելու Մենիի հաջորդ հակառակորդը

30 Հոկտեմբեր, 2015 18:35
Միայն նոյեմբերի կեսին պարզ կլինի, թե ով է լինելու Մենիի հաջորդ հակառակորդը

Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը կարող է դառնալ ֆիլիպինցի Մենի Պակյաոյի կարիերայի վերջին մրցակիցը:

«Դեռ չգիտեմ, թե ով է լինելու իմ հաջորդ հակառակորդը: Բայց բանակցություններ ենք վարում՝ Ֆլոյդ Մեյուեյզերի հետ ռևանշ մենամարտի անցկացման շուրջ»,- boxingscene-ը մեջբերում է Պակյաոյի խոսքերը:

Բռնցքամարտիկի պրոմոութերը չի հաստատել, սակայն նաև չի հերքել բանակցությունների մասին տեղեկությունները:

«Միայն նոյեմբերի կեսին պարզ կլինի, թե ով է լինելու Մենիի հաջորդ հակառակորդը»,- ասել է Բոբ Արումը:

 

Լրահոս

Դիտել ավելին