Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    480

  • EUR

    569
    577

  • RUB

    8,11
    8,36

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների և գների «փամփերսներ». «Ժողովուրդ»

09 Հոկտեմբեր, 2015 09:03
ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների և գների «փամփերսներ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանում ոչ միայն բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ եւ արտադրամասեր, այլեւ մանկական տակդիրներ(փամփերս):

ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների եւ գների մանկական տակդիրներ: Օրինակ՝ մեկ ամբողջական լոտով աճուրդի է հանված 35 փաթեթ 2-րդ համարի մանկական տակդիր՝ 107 հազար դրամ արժեքով: 4-րդ համարի մանկական 134 փաթեթ տակդիրն արժի 502 հազար դրամ, իսկ 5-րդ համարի 504 փաթեթ տակդիրը՝ մոտ 2 մլն դրամ: Մանկական տակդիրները գտնվում են Արմավիրի մարզում:

Նշենք, որ մանկական տակդիրներն ունենում են պահպանման ժամկետ՝ 3 տարի արտադրման օրվանից: ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված տակդիրները նախորդ տարվա արտադրության են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին