Կարևոր իրադարձություններ

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Հայաստան

30 Հոկտեմբեր, 2015 15:35
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Հայաստան

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: 

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մասնակցելու է Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի բացմանը: Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան:

 

Լրահոս

Դիտել ավելին