Երեւանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին կնոջ հետ վրաերթի ենթարկված ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի հոգեհանգիստը կկայանա այսօր ժամը 18.00-ից Աջափնյակ թաղամասի Ֆուչիկի 27/34 հասցեում (Մալայանի ակնաբուժական կենտրոնի դիմաց):
Հուղարկավորությունը նույն հասցեից հոկտեմբերի 31-ին ժամը 13.00 –ին:
Մհեր Մկրտումյանը մահացել է երեկ: Վրաերթի հետեւանքով ստացած վնասվածքները անհամատեղելի են եղել կյանքի հետ: