Ինչպես «Առաջին լրատվական»-ին են փոխանցում Գյումրու քաղաքապետարանից, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանը: Վերջինիս փոխարինել է նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտյոմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Արամ Եղոյանը 2012 թ. հոկտեմբերից էր ժամանակավորապես ղեկավարում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժինը, ապա մասնակցել էր համայնքային ծառայության մրցույթին, ընտրվել նույն բաժնի պետ: