Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    423

  • EUR

    421,5
    449,5

  • RUB

    6,77
    7,92

Կարևոր իրադարձություններ

«ՌԴ–ն և ԱՄՆ–ը չեն խորհրդակցում Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունը համաձայնեցնելու հարցով». Պեսկով

29 Հոկտեմբեր, 2015 13:51
«ՌԴ–ն և ԱՄՆ–ը չեն խորհրդակցում Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունը համաձայնեցնելու հարցով». Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ–ը չեն խորհրդակցում Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունը համաձայնեցնելու հարցով։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակԴմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, չեն անցկացվում»,–ասել է Պեսկովն՝ ի պատասխան լրագրողի՝ «Անցկացնո՞ւմ են արդյոք կողմերը խորհրդակցություններ՝Սիրիայում հնարավոր ցամաքային գործողության դեպքում ռուս և ամերիկացի զինովորականների գործողությունները համաձայնեցնելու վերաբերյալ» հարցին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30–ից ՌԴ–ն սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ ահաբեկիչների դիրքերին։

 

Լրահոս

Դիտել ավելին