Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    480

  • EUR

    555,5
    563,5

  • RUB

    7,9
    8,15

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Էդգար Ղազարյանը տնտեսական համաժողովում ներկայացրել է հայ-լեհական համագործակցության հեռանկարները

08 Հոկտեմբեր, 2015 22:02
Էդգար Ղազարյանը տնտեսական համաժողովում ներկայացրել է հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով եղել է Լեհաստանի Օպոլսկե մարզում: Ինչպես փոխանցել են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը Օպոլսկե ցուցահանդեսների և համաժողովների կենտրոնում մասնակցել է «Լեհաստան, Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան, Հայաստան» խորագրոÕ ¾ Օպոլսկե ագրարային և սննդի արդյունաբերության 1-ին համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Դեսպան Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված նոր հնարավորություններն ու տնտեսական զարգացման նախադրյալները: Նա նաեւ անդրադարձել է հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ ներկայացնելով համագործակցության հիմնական ուղղություններն ու պայմանները, Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունքում ստեղծված հնարավորությունները:

Նույն օրը դեսպանը պաշտոնական հանդիպում է ունեցել Օպոլսկեի մարզպետ (վոյեվոդ) Անտոնի Յաստրժեմբսկու և Օպոլսկեի փոխմարշալեկ Տոմաշ Կոստուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լեհաստան-Արևելք» կազմակերպության Օպոլսկեի մարզային կառույցի նախագահ Էուգենիուշ Բրուդկևիչը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Օպոլսկեի և ՀՀ մարզերից որևէ մեկի հետ համագործակցության հեռանկարները, որի կապակցությամբ երկուստեք հնչել են դրական կարծիքներ: Առանձին քննարկման առարկա են դարձել, հատկապես, տնտեսական ոլորտում համագործակցության հնարավո րությունները: Օպոլսկեի մարզային իշխանությունների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մարզի մի խումբ գործարարների Հայաստան ճանաչողական այցելության կազմակերպման վերաբերյալ:

Այցի ընթացքում Էդգար Ղազարյանը մասնակցել է նաև «Օպոլսկե մարզի 2014-2020 թվականների զարգացման ծրագրերը» թեմայով համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին Օպոլսկեի մարշալեկ Անդժեյ Բուլան, Օպոլեի քաղաքապետը, Լեհաստանի Սեյմի և Սենատի պատգամավորներ, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին