Կարևոր իրադարձություններ

Ու՞մ պատվերն է կատարել Սամվել Ֆարմանյանը

27 Հոկտեմբեր, 2015 16:59
Ու՞մ պատվերն է կատարել Սամվել Ֆարմանյանը

Xnews.am-ը գրում է. 

«Կան ընդամենը մի քանի պատգամավորներ, որոնք ունեն որոշակի անձնական զգացողություններ, պարոն Ֆարմանյանի մասին կարող եմ ասել, որ նա ունի իր քաղաքական շեֆի պատվերը, որ մի քիչ տգեղ, մի քիչ կեղտոտ ձևով, բայց իրականացրեց: Իր հոգեաշխաշխարհի, իր շեֆի հոգեաշխարհն էր ներկակացնում…»: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսպես  արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քննադատական ելույթին: Նշենք, որ Սամվել Ֆարմանյանը բավականին կոշտ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից: 

 Դիտարկմանը ի՞նչ քաղաքական պատվերի մասին է խոսքը, եթե Ֆարմանյանը ներկայացնում է իշխող ՀՀԿ-ն, Կ.Անդրեասյանը պատասխանեց.«Ցավոք սրտի նա իր ելույթում ոչ ՀՀԿ-ն էր ներկայացնում, որ իշխող ուժը, ոչ պետությունը, նա ներկայացնում էր մի փոքր խմբակի շահը, որով փորձում էր վարկաբեկել ինձ, ինստիտուտը և ընդհանրապես այնպիսի անտրամաբանական բաներ էր խոսում, որ նրանք, ովքեր մի քիչ վերապահումով են վերաբերվում իմ աշխատանքին, սկսեցին էլ ավելի լավ վերաբերվել, որովհետև երբ վարկաբեկված ու ստախոս մարդն ասում է ստեր, բնականաբար նրա հարձակման թիրախը դառնում է ավելի դրական, ես էդպես եմ ընկալում մարդկային հոգեբանությունը»,-ասաց օմբուցմենը:

 «Այդ գռեհիկ ելույթով նա միայն ցույց տվեց իր մտքի անկատարությունը, հոգևոր արժեքների սնանկությունը, և այն որ մարդը իրենց թույլ տվեց ասել, թե միջատները որոնք կծում են կալանավայրում գտնվող մարդուն, եթե մի օր անցկացնեք այդ միջավայրի մեջ և ձեզ կալանավայրում կծոտեն և ցինիզմով ապրել և ասել, թե չարժեր դրա մասին արձագանքել, ես միայն կարող եմ մի բարեմաղթանք անել կամ ցանկություն հայտնել, որ աստված մի արասցե, եթե պարոն Ֆարմանյանը հայտնվի ճաղերի այն կողմում և եթե ես լինեմ Մարդու իրավունքների պաշտպան՝ իր համար էլ կմտահոգվեմ, որպեսզի միջատները իրեն էլ չկծոտեն, ինչպես կալանավորներին են կծոտում, որոնք տառապում են կալանավայրի դժվար պայմաններում: Այսպիսի անբարոյական գնահատականներով ելույթ ես չէի լսել ոչ թե իմ զեկույցի վերաբերյալ, այլև ընդհանրապես վերջին երկարատև իմ քաղաքական ուսումնասիրության տարիներին»:

Նկատենք, որ Սամվել Ֆարմանյանը ելույթով հանդես գալու համար նախապես չէր հերթագրվել: Նրա անունը ելույթ ունեցողների ցանկում հայտնվել է միայն այսօր առավոտյան: Բացի այդ, Սամվել Ֆարամյանը ելույթ ուենցավ ընդմիջումից առաջ, եւ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրա ելույթի ժամանակն ավելացրեց, որպեսզի Ֆարամյանն ավարտի իր խոսքը:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին